ՀԱՅԵՐԸ ՊԵՏՔ Է ԻՐԱՎԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԿԱՐՈՂԱՆԱՆ ՃԱՆԱՉԵԼ ՏԱԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՊԻԵՌ ՕԼԻՎԻԵ ՍՅՈՒՐ. ORER.AM
27.04.2015 19:28Հայոց ցեղասպանության հիշատակի օրը` ապրլի 24-ին, փաստաբանական միջազգային հանրությունը հավաքվել էր Երևանում` ՀՀ փաստաբանների պալատում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հանդիպման ընթացքում տարբեր երկրների ներկայացուցիչները քննարկեցին արդարադատության ու փաստաբանական գործունեության հետ կապված մի շարք արդի խնդիրներ: Ակտիվ կերպով քննարկվեց նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
Orer.am-ի հետ զրույցում Փարիզի փաստաբանների պալատի նախագահ Պիեռ Օլիվիե Սյուրն, անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, նշեց, որ մի շարք երկրների փաստաբանների վերաբերմունքն ու տեսակետը՝ կապված 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի գործողությունների հետ, փոխվել են. «Պետք է նկատեմ, որ հայ ժողովուրդը ճիշտ քայլերով է առաջ գնում, օրինակ` հայերն ունեն այնպիսի փաստաբան, ինչպիսին է պարոն Պան Սան Նյորենը. նա հայտնի հայ փաստաբան է Փարիզում, ով մշտապես շատ ճիշտ կերպով է ներկայացնում Հայոց ցեղասպանության հարցը: Փաստաբանների կարծիքն ամբողջ աշխարհում արդեն փոխվել է, եւ դա իհարկե պայմանավորված է ձեր քայլերով: Հայ ազգը պետք է շարունակի նույն ոգով եւ հավատա, որ պայքարի միոջոցով կարելի է հասնել այն նպատակին, որը դրված է ազգի առջեւ: Հայերը պետք է իրավական ճանապարհով կարողանան ճանաչել տալ Հայոց ցեղասպանությունը»,- նշեց Պիեռ Օլիվիե Սյուր: Շարունակությունը տես սկզբնաղբյուր կայքում:
Բեռնել
Վերադառնալ