ՀՀ Փաստաբանների Պալատ

ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԾԱԽՍԱՏԱՐ Է, ԱՅԼԵՎ՝ ԺԱՄԱՆԱԿԱՏԱՐ. ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ: YEREVAN.TODAY

15.04.2015 13:04

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իրենք առաջիկայում հանդես կգան օրենսդրական նախաձենությամբ՝ հասնելու նրան որ փաստաբանական գրասենյակների 100 տոկոս բաժնետոմսերը պատկանեն միայն փաստաբաններին: Պատճառն այն է, որ որոշ պաշտոնատար անձիք, իրենց հարազատների անուններով գրասենյակներ են հիմնում և այդկերպ աշխատում դաշտում:
Yerevan.Today-ի հարցին՝ արդյո՞ք ՀՀ-ում թանկ չեն փաստաբանական ծառայությունները, Արա Զոհրաբյանը պատասխանեց, որ ֆիքսված գին չկա: Արժեքը որոշվում է՝ հաշվի առնելով փաստաբանի վարկանիշը և այլն: Ամեն դեպքում, փաստաբանը գործի ելքը երաշխավորելու իրավունք չունի, այլապես՝ նրա արտոնագիրը կդադարեցվի:



Բեռնել

Վերադառնալ