ԱՊՐԻԼ ԱՄՍՎԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
26.03.2015 19:58Հարգելի' փաստաբաններ,
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հրավիրում է մասնակցելու 2015 թվականի ապրիլ ամսվա վերապատրաստման դասընթացներին։
Հաշվի առնելով այն, որ հիմնականում աշխատանքային օրվա ավարտին է դասընթացը լինելու, ՀՀ փաստաբանների պալատը տրամադրելու է Ձեզ սուրճ, թեյ և թեթև սնունդ:
Գրանցվելու համար կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] էլ. hասցեին՝ նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը:
Հ.Գ. ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 18.12.2014թ. թիվ 35/8-Լ որոշմամբ նոր խմբագրությամբ հաստատված Փաստաբանների վերապատրաստման դասընթացներ անցնելու ժամաքանակի և կարգի համաձայն՝
1. Յուրաքանչյուր կիսամյակի (վեց ամսվա) համար փաստաբանը Կարգով նախատեսված ժամկետում և ընթացակարգով պետք է անցնի 12 (տասներկու) ակադեմիական ժամ (այսուհետ՝ ժամ, 1 (մեկ) ակադեմիական ժամը հավասար է 40 (քառասուն) րոպեի) վերապատրաստում: Կիսամյակի հաշվարկը՝ ա) սկսվում է հունվար ամսից և ավարտվում հունիսին (ներառյալ), կամ բ) սկսվում է հուլիս ամսից և ավարտվում դեկտեմբերին (ներառյալ).
2. Փաստաբանի վարքագծի կանոնները (դեոնթոլոգիա)» թեմայով դասընթացների առնվազն 4 ժամ մասնակցությունը պարտադիր է: (http://advocates.am/images/khorhrdi_voroshumner/2014/18_12_2014/35-8_Verapatrastman_karg_15.12.2014.pdf)
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
վերապատրաստման հարցերով համակարգող՝
Անի Ղարիբյան
[email protected]
+37410 600 701
Բեռնել
Վերադառնալ