ՀՀ Փաստաբանների Պալատ

ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԴԻՄԵԼ ԴԱՏԱՐԱՆ, ՈՉ ԹԵ ՎԻՐԱՎՈՐՈՂԻՆ ԾԵԾԵԼ. ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ. newsline.am

24.12.2014 14:57

ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԴԻՄԵԼ ԴԱՏԱՐԱՆ, ՈՉ ԹԵ ՎԻՐԱՎՈՐՈՂԻՆ ԾԵԾԵԼ. ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ. newsline.am

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհաբյանին անհանգստացրել են վերջին շրջանում քաղաքական գործիչների, ազատամարտիկների և այլ քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքերը:

«Ընդհանրապես, ցանկացած անօրինական վաքագիծ ինձ համար՝ որպես քաղաքացու, որպես փաստաբանի, անընդունելի է. դա կլինի հայհոյանք տալը, հարվածելը կամ մեկ այլ բան: Կարծում եմ՝ շատ լուրջ և վտանգավոր նախադեպ է ստեղծվում, չի կարելի հարցերը լուծել այդ ճանապարհով: Ես կարծում եմ, որ իրավապահ մարմինները պետք է արագ արձագանքեն վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերին, որովհետև սա շղթա է ենթադրում և կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ»,- ասաց Զոհրաբյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանում վիրավորանքից պաշտպանվելու համար գոյություն ունի օրենք:

«Ինչո՞ւ են ստեղծել վիրավորանքից պաշտպանվելու ձև. վիրավորանքից պաշտպանելու համար չպետք է գնալ և այդ վիրավորողին, օրինակ, ծեծել: Վիրավորանքից պաշտպանվելու համար կա դատարան: Դատարանները ստեղծվել են, որպեսզի մարդիկ իրենց հարցերն ինքուրույն չլուծեն, որովհետև երբ մարդիկ սկսում են իրենց հարցերն ինքնուրույն լուծել, դա դառնում է ինքնադատաստան, իսկ ինքնադատաստանի դեպքում միշտ հաղթում է նա, ով ուժեղ է, այլ ոչ թե նա, ով ճիշտ է: Կրկնում եմ. մեր օրեքների մեջ ի սկզբանե դրված է եղել և կա, որ ո՛չ պետք է հայհոյել ո՛չ ծեծել՝ անկախ պատճառներից»,- շեշտեց Փաստաբանների պալատի նախագահը: Շարունուկությունը՝ այստեղ



Բեռնել

Վերադառնալ