«ԿՈՏՐԻՐ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՇՂԹԱՆ». ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ: IRAVABAN.NET
11.12.2014 12:23Մրցանակաբաշխությունը սկսվեց ֆիլմերի դիտումով: Հակակոռուպցիոն մրցանակները սահմանված էին 3 անվանակարգերում` տավա քաղաքացի, լրագրող և քաղաքացիական հասարակության կազմակերպություն: Խախտված իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ ցուցաբերելու համար տարվա քաղաքացի մրցանակին արժանացավ Հրաչյա Ավետիսյանը. «Կցանկանամ` մարդիկ հավատան, որ հնարավոր է պայքարել ու հասնել հաջողության: Թեկուզ քիչ-քիչ, բայց լինում են դեպքեր, միգուցե բացառություններ, որոնցից մեկն էլ մեր ընտանիքն ա, որ երկու` և՛ կնոջս գործերով, և՛ իմ, տարբեր դատական ատյաններում մենք հասել ենք միայն դրական արդյունքների»,- ասաց Հրաչյա Ավետիսյանը: Հաջորդ մրցանակակիրները «Արմնյուզ» հեռուստաընկերության «Արմքոմեդի» հումորային ծրագրի «Ռևիզոր» նախագծի լրագրողներն էին` երգիծանքով կոռուպցիայի դեմ պայքարելու համար. «Շնորհակալություն այս մրցանակի համար, սա լրացուցիչ խթան կհանդիսանա, որպեսզի մենք նոր վճռականությամբ, նոր ուժերով պայքարենք այդ չարիքի դեմ, որին մենք ատում ենք, այո՛, մենք ատում ենք կոռուպցիան»,- թիմի անունից հայտարարեց «Արմնյուզ» հեռուստաընկերության «Արմքոմեդի» նախագծի հեղինակներից Սերգեյ Սարգսյանը: «Տարվա քաղաքացիական հասարակության կազմակերպություն» հակակոռուպցիոն մրցանակին արժանացավ ՀՀ Փաստաբանների պալատը` փաստաբանների իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ ցուցաբերելու համար:
«Տարվա քաղաքացիական հասարակության կազմակերպություն» հակակոռուպցիոն մրցանակին արժանացավ ՀՀ Փաստաբանների պալատը' փաստաբանների իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ ցուցաբերելու համար: «Փաստաբանների պալատը, իրոք, հակակոռուպցիոն մարտավարություն է իրականացնում, մենք ոչ միայն փաստաբանների հետ աշխատանքներում ենք այդ կոչերն անում, այլ նաև փաստաբանների դպրոցում ունկնդիրների սովորելու ընթացքում ենք փորձում դա ներդնենք նրանց գիտակցության մեջ»,- փոխանցեց պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Շարունակությունը տես այստեղ:
Բեռնել
Վերադառնալ