ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ (ABA/ROLI) ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

10.12.2014 16:47

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ (ABA/ROLI) ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Հարգելի՛ փաստաբաններ,
ՀՀ փաստաբանների պալատի կողմից հավատարմագրված Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA/ROLI) hայաստանյան ներկայացուցչությունը փաստաբանների համար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ:
Դասընթացները տեղի կունենան 2014 թվականի դեկտեմբերի 13-ին, 20-ին և 27-ին ABA/ROLI hայաստանյան ներկայացուցչության գրասենյակում (ք. Երևան, Ալեք Մանուկյան, 9 շենք, 4-րդ հարկ, 406 սենյակ), ժամը 11:00-ից մինչև 15:00:
Դասընթացների թեմաներն են․
1. «Մինչդատական կալանքի թույլտվության վերաբերյալ դատական ակտերի առարկան և չափորոշիչները» (13.12.2014թ.)․
2. «Ապացույցներ» (20.12.2014թ.).
3. «Վարույթն առաջին ատյանի դատարանում» (27.12.2014թ․):
Դեկտեմբերի 13-ի դասընթացը կվարի Դավիթ Խաչատուրյանը, իսկ դեկտեմբերի 20-ի և 27-ի դասընթացները՝ Հայկ Ալումյանը:
Տեղերը սահմանափակ են' 25 մասնակից յուրաքանչյուր դասընթացի համար: Մասնակցելով դասընթացին' յուրաքանչյուր փաստաբան կլրացնի վերապատրաստման 6 ժամ: Խնդրում ենք գրանցվել միայն այն փաստաբաններին, ովքեր վստահ են, որ կմասնակցեն վերապատրաստմանը: Գրանցվելիս խնդրում ենք հաշվի առնել այն հանգամանքը, որ դեկտեմբերի 20-ը և 27-ը պաշտոնապես համարվում են աշխատանքային օրեր:
Լրացուցիչ տեղեկությունների և դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև 2014 թվականի դեկտեմբերի 12-ը զանգահարել ABA/ROLI hայաստանյան ներկայացուցչության գրասենյակ (010) 55 49 91 և (010) 55 64 49 հեռախոսահամարներով:



Բեռնել

Վերադառնալ