ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԻՆՖՈ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
26.11.2014 13:39
Փաստինֆո լրատվական կայքում հրապարակվել է <<Վստահորդն ընդդեմ փաստաբանի. գումարը վերցրել է, սակայն պարտավորությունները չի կատարել. բողոքում է քաղաքացին>> հոդվածը, որի համաձայն՝ Ոստիկանության Շենգավիթի բաժնում հետաքննություն է ընթանում' փաստաբան Գարիկ Պողոսյանի դեմ քաղաքացու ներկայացրած բողոքի առնչությամբ:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը տեղեկացնում է, որ փաստաբանների ցուցակում Գարիկ Պողոսյան անուն, ազգանունով փաստաբան գրանցված չէ։
Փաստաբանների ցուցակին յուրաքանչյուր ոք կարող է ծանոթանալ www.advocates.am և www.azdarar.am կայքերում։
Հայաստանի Հանրապետության փաստաբանների
պալատի մամուլի ծառայություն
Բեռնել
Վերադառնալ