ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ (ԴԵՈՆԹՈԼՈԳԻԱ)» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՌՆՎԱԶՆ 3 ԺԱՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է

10.11.2014 06:25

Հարգելի' փաստաբաններ,
2014թ. նոյեմբերի 6-ին, 19-ին և 25-ին կազմակերպվող «Դեոնթոլոգիա և մասնագիտական կարգավիճակ» դասընթացների մասնակցության տեղերը լրացված են:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 05.02.2014թ. թիվ 3/6-Լ որոշմամբ հաստատված Փաստաբանների վերապատրաստման դասընթացներ անցնելու ժամաքանակի և կարգի համաձայն՝ Փաստաբանի վարքագծի կանոնները (դեոնթոլոգիա)» թեմայով դասընթացների առնվազն 3 ժամ մասնակցությունը պարտադիր է, նոյեմբեր ամսվա ընթացքում կկազմակերպվի «Դեոնթոլոգիա և մասնագիտական կարգավիճակ» թեմայով նոր դասընթացներ:
1. Նոյեմբերի 11-ին ժամը 18:30-ին, ՀՀ փաստաբանների պալատ, 4-րդ հարկ. դասընթացը կվարի Մարտուն Փանոսյանը (ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան).
2. Նոյեմբերի 20-ին ժամը 10:00-ին, ՀՀ փաստաբանների պալատ, 4-րդ հարկ․ դասընթացը կվարի Մանե Կարապետյանը (ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար, փաստաբան, ի.գ.թ.):
Գրանցվելու համար կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] էլ. hասցեին՝ նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը:

Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
վերապատրաստման հարցերով համակարգող՝
Անի Ղարիբյան

 



Բեռնել

Վերադառնալ