ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀՈՍՔԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
04.11.2014 18:08 Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում այսօր՝ նոյեմբերի 4-ին, ավարտվել են Փաստաբանական դպրոցի աշնանային հոսքի շրջանավարտների որակավորման քննությունները:
Շրջանավարտներն ըստ սահմանված կարգի պետք է երեք քննություններ հանձնեին՝
Ա. Ըստ քաղաքացիական ուղղվածության՝ 1. դենոթոլոգիայից (փաստաբանի վարքագծի կանոնագիրք) 4 խնդիր, 2. Հայցադիմումի կազմում և 3. Վճռի դեմ վերաքննիչ բողոքի կազմում։
Բ. Ըստ քրեական ուղղվածության՝ 1. դենոթոլոգիայից (փաստաբանի վարքագծի կանոնագիրք) 4 խնդիր, 2. միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքի կազմում և 3. դատավճռի դեմ վերաքննիչ բողոքի կազմում։
Ունկնդիրները վիճակահանությամբ ընտրել են իրենց աշխատատեղերը, որից հետո փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ Արա Զոհրաբյանն ունկնդիրների ներկայությամբ ծածկագրերը տեղաբաշխել է ունկնդիրների միջև, տպել է դրանք և տեղադրել կապարակնքված արկղի մեջ՝ կրիչի հետ միասին։
Ունկնդիրներն իրենց կազմից երեք անդամ են ընտրել, ովքեր վիճակահանությամբ տարբեր խնդիրներ պարունակող տարաներից ընտրել են 3-ական խնդիր (2-ը՝ քաղաքացիական գործով, իսկ 1-ը՝ քրեական գործով)։
Այնուհետև, համակարգիչներով սկսել են աշխատել։ Աշխատանքը կատարելու համար տրվել է 6 ժամ։ Ունկնդիրներին բացի խմելու ջրից տրամադրվել է նաև սնունդ։
Աշխատանքն ավարտելուց հետո ունկնդիրն այն տպել է 2 օրինակից, որից մեկ օրինակի վրա ամրացվել է շտրիխ կոդ պարունակող ինքնակչպուն թերթիկ, ինչից հնարավոր չէ նույնականացնել հեղինակին, իսկ աշխատանքի 2-րդ օրինակի վրա յուրաքանչյուր ունկնդիր գրել է իր անուն, ազգանունը, ստորագրել այն տեղադրել է կապարակնքված արկղի մեջ։
Հիշեցնենք, որ ծածկագրերը և աշխատանքների երկրորդ օրինակները պարունակող արկղերը բացվելու են միայն քննության արդյունքները հրապարակելուց հետո։
Աշխատանքների գնահատումը կատարվելու է որակավորման հանձնաժողովի սահմանած գնահատման չափանիշներով:
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի մամուլի ծառայություն
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ