ՇԵՐԻՖ ՓԻԹՐ ՔՈՒԹՈՒՋՅԱՆԸ ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԻ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ
17.09.2014 09:20
Հարգելի Փաստաբաններ
Տեղեկացնում ենք ձեզ, որ վաղը՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին ՀՀ Փաստաբանների պալատում (ք. Երևան, Զաքիյան 2, 4-րդ հարկ) հյուրընկալվելու է Հարվարդի համալսարանի շրջանավարտ, ԱՄՆ Մասաչուսեց նահանգի Միդլսեքս շրջանի Շերիֆ Փիթր Քութուջյանը: Հանդիպումը կազմակերպվելու է հարց և պատասխան ձևաչափով, ինչպես նաև պարոն Քութուջյանը նախատեսում է ներկայացնել իր երկրի քրեաիրավական պրակտիկայի առանձնահատկությունները:
Հանդիպմանը մասնակցել ցանկացողները կարող են նախապես գրանցվել էլեկտրոնային նամակ ուղարկելով [email protected] հասցեին:
Բեռնել
Վերադառնալ