ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ
14.07.2014 13:10Այսօր Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստաբանների պալատի նորընտիր նախագահ տիկին Օլյա Ալթունյանին:
Հանդիպման շրջանակներում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստաբանների պալատի հետ համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու հնարավոր ուղիները՝ առավել կարևորելով փաստաբանների վերապատրաստման բնագավառը, ինչպես նաև հեռավար ուսուցման կազմակերպման խնդիրը:
ԼՂՀ պալատի նախագահը կատարել է շրջայց Պալատում, այցելելով նաև ՀՀ փաստաբանական դպրոց և հանրային պաշտպանի գրասենյակ:
ՀՀ փաստաբանների պալատի
մամուլի ծառայություն
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ