ՓԱՐԻԶՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ԵՐԿԱՄՍՅԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԸ ՍԿՍՎԱԾ Է
24.06.2014 07:21
ՇՏԱՊԵՔ ԳՐԱՆՑՎԵԼ! Հարգելի փաստաբաններ,
Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետության և Փարիզի փաստաբանների պալատների համագործակցության շրջանակներում այս տարի Հայաստանից 1 կամ 2 փաստաբան հնարավորություն կունենա մասնակցել Փարիզում անցկացվելիք երկամսյա դասընթացների, որի ընտրական փուլը սկսված է:
Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել ֆրանսերեն լեզվի գերազանց իմացությամբ այն փաստաբանները, ում տարիքը չի գերազանցում 40 տարեկանը և ում փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը կասեցված չէ դիմելու պահին:
Դասընթացի ժամկետն է 2014թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները:
Հիշեցնենք, որ Փարիզում բնակվելու և ճանապարհի բոլոր ծախսերը հոգում է անձամբ փաստաբանը:
Առկա է նախնական պայմանավորվածություն ավիատոմսի և կացարանի ֆինանսավորման հարցում:
Որպես թեկնածու գրանցվելու համար դիմել մինչև հունիսի 27-ը:
Բեռնել
Վերադառնալ