ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԳԱՅԱՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՄԱՍԻՆ
30.05.2014 11:50
Հարգելի փաստաբաններ,
Ի գիտություն Ձեզ տեղեկացնում ենք, որ 29.05.2014թ Կոտայքի մարզի մարզային համակարգողի թեկնածու Գայանե Սարգսյանը ներկայացրել է դիմում և խնդրել է իր թեկնածությունը հանել:
Միաժամանակ հայտնում ենք, որ մինչ նշված դիմումի ներկայացումը քվեաթերթիկների ձևերը սահմանված կարգով հաստատվել, տպագրվել, կնքվել և Հաշվիչ հանձնաժողովի կողմից պահվել էին չհրկիզվող պահարանում:
Հետևաբար, թեկնածու Գայանե Սարգսյանի անունը, ազգանունը և հայրանուն ևս առկա է լինելու Կոտայքի մարզի մարզային համակարգողների քվեաթերթիկներում:
Հարգանքով
Հաշվիչ հանձնաժողով
Նախորդ նորությունը: ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԳՈՒՐԳԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հաջորդ նորությունը: ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ