ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

29.05.2014 13:30

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀ փաստաբանական դպրոցը մայիսի 30-ից հունիսի 16-ը ներառյալ հայտարարում է 2014 թվականի աշնանային հոսքի ընդունելություն՝ քրեական կամ քաղաքացիական (վարչական) ուղղվածությամբ առկա (ստացիոնար), ինչպես նաև հեռավար (առցանց) եղանակով ուսուցման համար։
Դիմումներն ընդունվում են երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 10։00-18։00, իսկ շաբաթ օրը՝ 10։00-15։00: Հանգստյան օր՝ կիրակի:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (098) 655-601, (055) 320-052, (096) 200-625 կամ (010) 606-609 հեռախոսահամարներով, գրել [email protected] էլ․ հասցեին, այցելել www.advocates.am (www.pastaban.am) կայքէջ կամ ՀՀ փաստաբանական դպրոց (hասցեն՝ ք. Երևան, Զաքիյան 2, 3-րդ հարկ):

ՀՀ փաստաբանական դպրոցի կանոնադրությունը, ընդունելության քննության կարգը, դիմումի և ինքնակենսագրական տվյալներ պարունակող թերթիկի ձևերը տեղադրված են www.pastaban.am կայքէջում։

Առնվազն տասը տարվա փաստաբանի կամ դատախազի կամ դատավորի աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող հատուկ դիմորդների ընդունելության մասին լրացուցիչ կհայտարարվի։

Ընդունելության քննության մասնակցության վճարը կազմում է 35.000 (երեսունհինգ հազար) ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է փոխանցել հետևյալ հաշվեհամարին՝
«Ամերիաբանկ» ՓԲԸ, 1570013729350100
ստացող կազմակերպություն՝ «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամ,
նպատակը՝ ընդունելության քննությանը մասնակցելու համար
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի կառավարման խորհուրդը սահմանել է․

1․ Առկա եղանակով ուսուցում անցնող ունկնդիրների քանակական կազմը՝ 65 (վաթսունհինգ), որից՝
1) քրեական ուղղվածություն՝ 21 (քսանմեկ),
2) քաղաքացիական (վարչական) ուղղվածություն՝ 44 (քառասունչորս)։

2. Հեռավար (առցանց) եղանակով ուսուցում անցնող ունկնդիրների քանակական կազմը՝ 15 (տասնհինգ), որից՝
1) քրեական ուղղվածություն՝ 5 (հինգ)
2) քաղաքացիական (վարչական) ուղղվածություն՝ 10 (տասը)։

3․ Առկա եղանակով ուսուցում անցնող ունկնդիրների անվճար տեղերի քանակը՝ 3 (երեք), որից՝
1) քրեական ուղղվածություն՝ 1 (մեկ),
2) քաղաքացիական (վարչական) ուղղվածություն՝ 2 (երկու)։

4․ Ընդունելության քննության անցողիկ շեմը՝ 100 (մեկ հարյուր) միավոր։

5․ Ունկնդիրների ուսման վարձի չափը՝
1) ընդհանուր ընթացակարգով ուսուցման դեպքում՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ,
2) պարզեցված ընթացակարգով ուսուցման դեպքում՝ 450.000 (չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ
3) հատուկ դիմորդի ծրագրով պարզեցված ընթացակարգով ուսուցման դեպքում՝ 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ։

Ընդունելության քննության մասնակցության դիմումի ձև 1

Ընդունելության գործընթացի ժամանակացույց

Ընդունելության կարգ

Ինքնակենսագրական թերթիկի ձև

ՀՀ փաստաբանական դպրոցի կանոնադրություն



Բեռնել

Վերադառնալ