ՀՀ Փաստաբանների Պալատ

Իրավաբանական անգլերենի դասընթացներ

08.06.2011 11:52

Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչություն

Իրավաբանական անգլերենի դասընթացներ

Հայտարարություն

 

Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչությունը (ABA CEELI) 2011 թ. հունիսիի 14-ից վերսկսում է իր իրավաբանական անգլերենի դասընթացները լեզվում առաջադիմող ուսանողների համար։ Դասընթացը կտևի 2011թ. հունիսի 14-ից  հուկիսի 28-ը, յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի  ժամը 18։00-19։30։

Դասընթացներում արծարծվելու են իրավական թեմաներ միայն անգլերեն լեզվով։ Դասերը անցկացվելու են ազգությամբ ամերիկացի դասընթացավարների կողմից։

Դասընթացները կազմակերպվում են անվճար հիմունքներով և փաստաբանների, իրավաբանների կամ իրավաբանական ոլորտում աշխատողների, ուսանողների համար Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակում (Ալեք Մանուկյան 9, Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ)։

Գրանցվելու և լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (+37410) 554991, (+37410) 556449։

Կանոնավոր հաճախումը պարտադիր է։

 

Շնորհակալություն

Հարգանքներով՝

 

Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Իրավական                                                         նախաձեռնություն Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի համար Հայաստանյան ներկայացուցչություն (ABA ROLI)



Բեռնել

Վերադառնալ