ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ՔՐԵԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ. ԱՄՆ ՓՈՐՁԸ» ԹԵՄԱՅՈՎ
11.04.2014 08:32
Հարգելի փաստաբաններ,
«Հայաստանի Ամերիկյան Համալսարան» հիմնադրամը կազմակերպում է դասընթաց «Քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներ. ԱՄՆ փորձը» թեմայով: Դասընթացին ԱՄՆ-ից ժամանած քրեական իրավունքի մասնագետ, քրեական վերաքննիչ դատարանի դատավոր, պրոֆեսոր Ռուդոլֆ Գերբերը կներկայացնի ԱՄՆ քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների փորձը, քաղած դասերը, ինչպես նաև կներկայացնի ԱՄՆ-ում սխալ դատավճիռների ընդունման մի շարք պատճառներ:
Դասընթացը տեղի կունենա 2014թ. ապրիլի 11-ին, ժամը 18:30, «Հայաստանի Ամերիկյան Համալսարան» հիմնադրամի վարչական շենքում' ք. Երևան. Մ. Բաղրամյան 40 հասցեում (208 E սենյակ):
Կից ներկայացվում է դասընթացի օրակարգը:
Բեռնել
Վերադառնալ