«Կալանքի տակ կամ ձերբակալված լինելու ընթացքում խոշտանգումից և վատ վերաբերմունքից պաշտպանությունը» թեմայով սեմինար
03.06.2011 12:56Լոնդոնում գործող Քրդական մարդու իրավունքների ծրագիրը (KHRP) «Ֆորում» իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպում է «Կալանքի տակ կամ ձերբակալված լինելու ընթացքում խոշտանգումից և վատ վերաբերմունքից պաշտպանությունը» թեմայով սեմինար։ Սեմինարի ժամանակ կքննարկվեն նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին և Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը վերաբերող հարցեր։ Սեմինարին կարող են մասնակցել փաստաբաններ և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող իրավաբաններ։
Սեմինարը տեղի կունենա սույն թվականի հունիսի 18-ին Կոնգրես հյուրանոցում (հասցե: Իտալական փողոց 1, Երևան, ՀՀ), սկիզբը ժամը 10:00-ին։ Սեմինարի հիմնական խոսնակը կլինի KHRP-ի իրավաբան Սյուզի Թալբոտը։
Սեմինարին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել մինչև սույն թվականի հունիսի 12-ը էլ. հաղորդագրություն ուղարկելով հետևյալ էլ. հասցեին. [email protected] .
Բեռնել
Վերադառնալ