ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱՎԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ՙՌՈՒՍՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՚ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ

27.03.2014 11:27

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱՎԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ՙՌՈՒՍՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՚ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջին քարտուղար, ՙՌուսհամագործակցություն՚ Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Մարկ Կալինինին:
Հանդիպման ընթացքում Արա Զոհրաբյանը և Մարկ Կալինինը ներկայացրել են իրենց կողմից ղեկավարվող կառույցները, դրանց գործունեության ոլորտները, ինչպես նաև խոսել են կատարվող աշխատանքների և ապագա ծրագրերի վերաբերյալ:
Կողմերը նախանշել են փոխգործակցության համար երկկողմանիորեն հետաքրքրություն ներկայացնող ոլորտները և ծրագրերը:
Հանդիպման վերջում համաձայնություն է ձեռք բերվել, որ ռուսական կողմը մասնակցելու է Փաստաբանների պալատի կողմից ծրագրվող հանրային իրավագիտակցության բարձրացմանն ուղղված այն ծրագրերին, որոնք առնչվելու են նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին' մասնավորապես ռուսական համայնքին:



Բեռնել

Վերադառնալ