2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՈՒՍՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՈՒՆԵՑՈՂ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
19.03.2014 09:16ՀՀ փաստաբանների պալատը տեղեկացնում է, որ 2014թ. «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամում համապատասխան ուսուցում անցած և ավարտական փաստաթուղթ ունեցող ունկնդիրները կարող են որակավորման քննություն հանձնելու համար դիմել ՀՀ փաստաբանների պալատ: Դիմումի ձևը տեղադրված է ՀՀ փաստաբանների պաշտոնական կայքում' http://www.advocates.am հասցեով:
Որակավորման քննությանը մասնակցելու համար դիմումները կարող են տրվել 2014թ. մարտի 20-ից մինչև 2014թ. ապրիլի 3-ը (ներառյալ) ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն (աշխատանքային օրերին)։
Բեռնել
Վերադառնալ