ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՓՊ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐՈՒԹՅԱՆԸ ՓԱՍՏԱԲԱՆԻՆ ՈՐՊԵՍ ՎԿԱ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՉԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
12.02.2014 11:03
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետն իր 07.02.2014թ. թիվ 18-02կգ-14 գրությամբ հայտնել է, որ փաստաբան Թամարա Մալխասյանը կարող է որպես վկա չհարցաքննվել:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի պաշտոնակատար Վ.Գ.Ավետիսյանը 03.02.2014թ. «Հարցաքննության կանչելու մասին» ծանուցագիր էր ուղարկել փաստաբան Թամարա Մալխասյանին՝ հրավիրելով նրան որպես վկա՝ խարդախության դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով։
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 07.02.2014թ. ներկայացրել էր գրություն, որով հիմնավորվել էր այն հանգամանքը, որ փաստաբանը չի կարող կանչվել, որպես վկա հարցաքննության համար:
Բեռնել
Վերադառնալ