ՀՀ Փաստաբանների Պալատ

«Հանրային պաշտպանի էթիկայի նորմերը» թեմայով կլոր սեղան

24.05.2011 08:45

Հարգելի փաստաբաններ և գործընկերներ,

Ամերիկյան իրավաբանների ընկերակցության CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչությունը և ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին առընթեր Գիտա-վերլուծական կենտրոնը (այսուհետ` Կենտրոն) հրավիրում են Ձեզ մասնակցելու «Հանրային պաշտպանի էթիկայի նորմերը» թեմայով կլոր սեղան քննարկմանը, որը տեղի կունենա սույն թվականի մայիսի 26-ին, ժամը 18:00-ից 20:00-ը` Պալատի դահլիճում:

 Կենտրոնի աշխատանքներին կարող են մասնակցել Կենտրոնի հանձնաժողովներում չընդգրկված փաստաբանները, ովքեր կարող են այդ օրը ներգրավվել հանձնաժողովներից որևէ մեկում (Սահմանադրական արդարադատության հարցերի հանձնաժողով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործերի վերլուծության հանձնաժողով, Նորմատիվ իրավական ակտերի փորձաքննության հանձնաժողով և Պալատի ներքին իրավական ակտերի փորձաքննության հանձնաժողով):

 Գրանցման կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՀ փաստաբանների պալատ հետևյալ հեռախոսահամարով` 560 776:

 

Ներբեռնել



Բեռնել

Վերադառնալ