ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
10.02.2014 11:59
ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհուրդը, նպատակ ունենալով աջակցել երիտասարդ փաստաբաններին (վերջին երեք տարում փաստաբանական գործունեության արտոնագրեր ստացած փաստաբանների)՝ ինչպես նաև ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրների մասնագիտական ոլորտում ինտեգրման գործընթացին, ստեղծում է փաստաբանական գրասենյակներում իրենց մասնագիտական գործունեությունը սկսելու մտադրություն ունեցող երիտասարդ փաստաբանների (ունկնդիրների) և համապատասխան մասնագետների կարիք ունեցող փաստաբանական գրասենյակների տվյալների բազա:
Երիտասարդ փաստաբաններն (ունկնդիրներն) և փաստաբանական գրասենյակներն իրենց տվյալները և առաջարկները կարող են ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի էլեկտրոնային հասցեին ([email protected]): ՀՀ ՓՊ երիտասարդական խորհուրդը կարևորում է Ձեր մասնակցությունը ծրագրին:
Բեռնել
Վերադառնալ