ՀՀ Փաստաբանների Պալատ

ՆԱՄԱԿ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՑ

22.01.2014 10:29

ՆԱՄԱԿ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՑ

ՀՀ Փաստաբանների պալատ դիմում է ստացվել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Արմեն Վալերիկի Ղազարյանից:

Դատապարյալը հայտնում է, որ դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2րդ և 3-րդ մասերով և 34-177հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի հատկանիշներով: Արմեն Ղազարյանի խոսքով ՙԿենտրոն-Նորք Մարաշ՚ ընդհանուր իրավասության դատարանը 26.04.2012թ. դատավճռով նրան դատապարտել է տասը տարի ազատազրկման: «Պատժիս սկիզբը 06.10.2012 թվականն է, բայց նշված է 07.10.2012 թվականը», - նշված է նամակում:

«Ես ունեմ մայր, որը տարեց է և ի վիճակի չէ, որպեսզի այցելի Փաստաբանների պալատ և խնդրի իրեն տրամադրել վճարովի փաստաբան, այս իսկ պատճառով Ձեզ եմ խնդրում բացառության կարգով ինձ տրամադրել վճարովի փաստաբան և այցելի վերը նշված ՔԿՀ 15-20 րոպե զրուցելու համար»,- գրում է դատապարտյալ Ղազարյանը:

Արմեն Ղազարյանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կներկայացնի իր գործի մանրամասները և փաստաբանի հետ կքննարկի հետագա անելիքները:


Նախորդ նորությունը: ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԵՐԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Հաջորդ նորությունը: «ԱՐՄՆՅՈՒԶ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ


Բեռնել

Վերադառնալ