Մամլո ասուլիս փաստաբանների պալատում
03.05.2011 10:41Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Սույնով տեղեկացվում եք, որ 04.05.2011թ. ժամը 14.00-ին ՀՀ փաստաբանների պալատում (հասցե՝ Երևան, Զաքիյան 3) ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Կարեն Մեժլումյանը բոլոր շահագրգիռ լրատվամիջոցների ներկայացուցիչներին և այլ անձանց հրավիրում է մամուլի ասուլիսի և աշխատանքային բաց քննարկման հետևյալ հարցերի շուրջ:
1. Բոլոր շահագրգիռ լրատվամիջոցների ներկայացուցիչների (լրագրողների) և այլ անձանց կողմից ստորագրված առաջարկի ուղարկում օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեցող սուբյեկտներին (ԱԺ նախագահ, ՀՀ վարչապետ, ԱԺ խմբակցությունների ղեկավարներ, պատգամավոր), ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 և 1087.1 հոդվածներում փոփոխության վերաբերյալ:
Առաջարկության տեքստը, փոփոխման ենթակա նորմերի փոփոխված շարադրանքը (օրենքի նախագիծը), ինչպես նաև առաջարկվող օրենսդրական փոփոխությունների հիմնավորումների տեքստերը պատրաստ են և շահագրգիռ անձանց հետ մինչև ստորագրությունը կքննարկվեն:
2. Առաջարկ Մարդու իրավունքների պաշտպանին՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 և 1087.1 հոդվածների սահմանադրականության հարցով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին:
Առաջարկության տեքստը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 և 1087.1 հոդվածները Սահմանադրությանը հակասելու հիմնավորումները պատրաստ են և շահագրգիռ անձանց հետ մինչև ստորագրությունը կքննարկվեն:
3. Մամուլի ասուլիսը նախորդելու է առաջարկների տեքստերի քննարկմանը և ստորագրմանը և արծարծվելու են լրատվամիջոցների համար ստեղծված իրավիճակի, ինչպես նաև նման նախաձեռնության անհրաժեշտության հարցերը:
Լրացուցիչ մանրամասների համար զանգահարել՝
077-073-073 - Կարեն Մեժլումյան
56 57 92 ՀՀ փաստաբանների պալատ
Բեռնել
Վերադառնալ