Սեմինար Խմբային հայցի ինստիտուտը քաղաքացիական դատավարությունում թեմայով
22.04.2011 11:34Հարգելի փաստաբաններ,
ՀՀ փաստաբանների պալատը հրավիրում է մասնակցելու «Խմբային հայցի ինստիտուտը քաղաքացիական դատավարությունում» սեմինարին: ՀՀ-ում անցկացվող դատաիրավական բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է լրացումներ կատարել քաղաքացիական դատավարության օրենսգրքում` խմբային հայցի ինստիտուտ նախատեսելու համար: Սեմինարի ընթացքում մասնավորապես անդրադարձ կկատարվի խմբային հայցի էությանը, այդ ինստիտուտի զարգացմանը, դրա` այսօր գոյություն ունեցող տարատեսակներին: Այնուհետև անդրադարձ կկատարվի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու նախագծին և կքննարկվի դրանում տեղ գտած դրույթների նպատակը, ֆունկցիան և առկա թերությունները:
Սեմինարը կվարի «Լեգելատա» իրավաբանական ընկերության տնօրեն, փաստաբան Գոռ Մարգարյանը:
Սեմինարը տեղի կունենա 2011թ. ապրիլի 29-րդ ժամը 18.00-ից մինչև 20.00-ը` ՀՀ փաստաբանների պալատի նիստերի դահլիճում:
Լրացուցիչ տեղեկությունների և դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել ՀՀ փաստաբանների պալատ հետևյալ հեռախոսահամարներով`56-07-76 և կամ պատասխան նամակ ուղարկել [email protected] էԱյս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար լ. հասցեին:
Հանդիպման համար կարող եք գրանցվել մինչև 2011թ. ապրիլի 29-ը ներառյալ: Տեղերը սահմանափակ են (25 փաստաբան). դասընթացներին կհրավիրվեն ըստ գրանցման առաջնահերթության:
Խնդրում ենք գրանցվել միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ անպայման կմասնակցեք:
Բեռնել
Վերադառնալ