ՀՀ Փաստաբանների Պալատ

ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԻՐԱՎԱԲԱՆԻ ԿՈՉՈՒՄ Է ՍՏԱՑԵԼ

21.09.2013 18:16

ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԻՐԱՎԱԲԱՆԻ ԿՈՉՈՒՄ Է ՍՏԱՑԵԼ

Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում է շնորհել Փաստաբանների պալատի նակին նախագահ Ռուբեն Սահակյանին:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակաման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Արամի Սահակյանին շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում»,- ասվում է նախագահի հրամանագրում:

 

Աղբյուրը՝  http://news.am/arm/news/172418.html

 

Հաջորդ նորությունը: ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ


Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ