ՀՀ Փաստաբանների Պալատ

Սեմինար-քննարկում Հայաստանում կենսաթոշակային համակարգի բարեփոխումների վերաբերյալ

06.04.2011 12:29

Հարգելի փաստաբաններ,

ՀՀ Փաստաբանների պալատի ակումբը սույն թվականի ապրիլի 13-ին, ժամը 18:00-ին Փաստաբանների պալատում հրավիրում է մասնակցելու սեմինար-քննարկման նվիրված Հայաստանում կենսաթոշակային համակարգի բարեփոխումներին:

 
Սեմինար-քննարկման օրակարգը.

1. Ներածություն` կենսաթոշակային բարեփոխումների անցած ուղին,

2. Հայաստանի գործող բաշխողական կենսաթոշակային համակարգը,

3. Նոր բազմաստիճան կենսաթոշակային համակարգի նկարագրությունը և բաղադրիչները (կամավոր կուտակային և պարտադիր կուտակային բաղադրիչներ),

4. Հարց ու պատասխան:

Մասնակցել ցանկացողներին խնդրվում է նախապես գրանցվել զանգահարելով 54 71 28 և 54 71 29 հեռախոսահամարներով:

 

Զեկուցողներ`                                  ԻԳԹ Արսեն Մանուկյան

                                                  Ստելլա Միքայելյան

 

Հարգանքով`                                   Մելանյա Առուստամյան



Բեռնել

Վերադառնալ