ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ «ՍՊԱՌՆՈՒՄ» Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԵՏ ՉԿԱՆՉԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

11.10.2013 11:47

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ «ՍՊԱՌՆՈՒՄ» Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԵՏ ՉԿԱՆՉԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստի օրակարգում այսօր ներառված է եղել «Փաստաբանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Այն ներկայացրել է Հանրային խորհրդի անդամ, ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Բադիրյանը:

«Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստի ժամանակ Հանրային խորհրդի անդամները որոշեցին քննադատորեն վերաբերել այդ նախագծին և դատապարտել դրա ընդունումը»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Բադիրյանը:

Քննարկման ընթացքում ներկաները համակարծիք են եղել, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգը, որը նախատեսում է նաև գրանցամատյանում հաշվառելու համար գանձվող տարեկան վաթսուն հազար դրամ տուրք, բացասական ազդեցություն կունենա դատիրավական ոլորտի վրա՝ խոչընդոտելով փաստաբանների անկախ ու անկաշկանդ գործունեությունը: Ինչ վերաբերում է գանձվող գումարին, որը պետք է ուղղվի անվճար իրավաբանական օգնությանը, ապա դա նույնպես համարվել է անթույլատրելի, քանի որ անվճար իրավաբանական օգնության համար օրենքով սահմանված կարգով պարտավոր է վճարել պետությունը:

Նշվել է, որ օրենքի նախագծերին դեմ է Փաստաբանների պալատը, որի նախագահ Արա Զոհրաբյանը հանդիսանում է նաև Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի արդարադատության, դատարանակազմության և փաստաբանության ենթահանձնաժողովի նախագահը:

Հանրային խորհրդի անդամները հույս են հայտնել, որ կառավարությունը հետ կվերցնի նախագծերը, իսկ եթե ոչ, հարցը քննարկման կդրվի Հանրային խորհրդի լիագումար նիստին, որին կհրավիրվի նաև ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Աղբյուրը՝  http://iravaban.net/2013/10/11/%D5%B0%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AD%D5%B8%D6%80%D5%B0%D5%B8%D6%82%D6%80%D5%A4%D5%A8-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%BC%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1/


Նախորդ նորությունը: ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՎՃՌԱԿԱՆ Է. ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՆԱԽԱԳԾՈՎ ԻՐԵՆ ՎԵՐԱԳՐՎՈՂ ՈՐԵՎԷ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

Հաջորդ նորությունը: ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ՄԻՋԱՄՏԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ. ՕՄԲՈՒԴՍՄԵՆ


Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ