Դասընթաց «Աշխատանքային կարգապահություն» թեմայով
06.04.2011 10:00Հարգելի փաստաբաններ,
ՀՀ փաստաբանների պալատը հրավիրում է մասնակցելու «Աշխատանքային օրենսդրության պահանջների գործավարական փաստաթղթավորումը» գործնական դասընթացի չորրորդ (վերջին) հանդիպմանը, որը նվիրված կլինի «Աշխատանքային կարգապահության» թեմային:
Սեմինարը կվարի փաստաբան Հերիքնազ Տիգրանյանը:
Սեմինարը տեղի կունենա 2011թ. ապրիլի 14-ին ժամը 18.00-ից մինչև 20.00-ը` ՀՀ փաստաբանների պալատի նիստերի դահլիճում:
Լրացուցիչ տեղեկությունների և դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել ՀՀ փաստաբանների պալատ հետևյալ հեռախոսահամարներով`56-07-76 և կամ պատասխան նամակ ուղարկել [email protected] էԱյս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար լ. հասցեին:
Հանդիպման համար կարող եք գրանցվել մինչև 2011թ. ապրիլի 14-ը ներառյալ: Տեղերը սահմանափակ են (25 փաստաբան). դասընթացներին կհրավիրվեն ըստ գրանցման առաջնահերթության:
Խնդրում ենք գրանցվել միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ անպայման կմասնակցեք:
Բեռնել
Վերադառնալ