Դասընթաց` «Ապացույցների հասկացությունը, նշանակությունը և օգտագործումը» և «Ապացույցների տեսակները» թեմաներով
16.03.2011 11:57Հարգելի փաստաբաններ,
ՀՀ փաստաբանների պալատը հրավիրում է մասնակցելու «Ապացույցները և ապացուցումը քրեական դատավարությունում» գործնական դասընթացի երկրորդ հանդիպմանը, որը նվիրված կլինի «Ապացույցների հասկացությունը, նշանակությունը և օգտագործումը» և «Ապացույցների տեսակները» թեմաներին:
Սեմինարը կվարի փաստաբան Հայկ Ալումյան:
Սեմինարը տեղի կունենա 2011թ. մարտի 25-ին ժամը 18.00-ից մինչև 20.00-ը:
Լրացուցիչ տեղեկությունների և երկրորդ դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել ՀՀ փաստաբանների պալատ հետևյալ հեռախոսահամարներով`56-07-76 և կամ պատասխան նամակ ուղարկել [email protected] Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլ. հասցեին: Հանդիպման համար կարող եք գրանցվել մինչև 2011թ. մարտի 25-ը ներառյալ:
Տեղերը սահմանափակ են (25 փաստաբան). դասընթացներին կհրավիրվեն ըստ գրանցման առաջնահերթության:
Խնդրում ենք գրանցվել միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ անպայման կմասնակցեք:
Բեռնել
Վերադառնալ