ՀՀ Փաստաբանների Պալատ

Աշխատաժողով՝ նվիրված ապաստան հայցողների, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը

23.11.2026 13:18

Աշխատաժողով՝ նվիրված ապաստան հայցողների, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը

2026 թվականի նոյեմբերի 21–22-ը Դիլիջանում հանրային պաշտպանների մասնակցությամբ անցկացվել է երկօրյա աշխատաժողով՝ նվիրված ապաստան հայցողների, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերին։

   Աշխատաժողովի նպատակն էր հանրային պաշտպաններին ներկայացնել նշված ոլորտներում առկա իրավական և գործնական մարտահրավերները, ինչպես նաև կատարելագործել նշված գործերով իրավաբանական օգնություն տրամադրելու մասնագիտական կարողությունները։

   Աշխատաժողովի ընթացքում մասնակից հանրային պաշտպանները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու բանախոսներին, քննարկելու գործնական իրավիճակներ:

   Երկօրյա աշխատաժողովը կարևոր հարթակ է հանդիսացել հանրային պաշտպանների մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացման, միջազգային չափանիշների ու դատական պրակտիկայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև փախստականների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության կարողությունների ամրապնդման համար։

   Աշխատաժողովն անցկացվել է ՀՀ փաստաբանների պալատի և ՄԱԿ ՓԳՀ-ի համագործակցության շրջանակում։



Բեռնել

Վերադառնալ