ՀՀ Փաստաբանների Պալատ

Փաստաբանների պալատում տեղի ունեցավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը

23.11.2026 12:33

 Փաստաբանների պալատում տեղի ունեցավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը

2026 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի ունեցավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը, որը կազմակերպել էր Պալատի երիտասարդական խորհուրդը։

Խաղն անցավ թեժ մրցապայքարի մթնոլորտում։ Մասնակից յոթ թիմերը երկու փուլում պատասխանեցին ընդհանուր առմամբ 24 հարցի։

Խաղի արդյունքներով 16 միավորով հաղթող ճանաչվեց «Հաղթանակի կանխավարկած» թիմը և արժանացավ գլխավոր մրցանակին՝ «Մարմարե արծվին»։

Հաղթող թիմի կազմում հանդես եկան՝

  • Միսակ Մարկոսյանը (թիմի ավագ)
  • Աշոտ Սիմոնյանը
  • Էրիկ Սիմոնյանը
  • Վաղարշ Աղաբեկյանը
  • Արտակ Հովհաննիսյանը
  • Արգիշտի Գրիգորյանը

Երկրորդ տեղը 14 միավորով զբաղեցրեց «Խաղից հետո կյանք կա» թիմը։

Երրորդ տեղը 13 միավորով զբաղեցրեց «Բլիցկրիգ» թիմը։

Խաղի լավագույն մասնակից ճանաչվեց Միսակ Մարկոսյանը: Խաղի լավագույն մասնակիցը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի կողմից պարգևատրվեց գրքով:

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերի անդամները պարգևատրվեցին պատվոգրերով։

Շնորհավորում ենք մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնում բոլոր թիմերին՝ հետաքրքիր խաղի համար։



Բեռնել

Վերադառնալ