ՀՀ Փաստաբանների Պալատ

Վերապատրաստման դասընթաց «Էլեկտրոնային արդարադատություն եվ էլեկտրոնային կառավարման միասնական համակարգը քաղաքացիական գործերով» թեմայով

12.11.2026 11:26

 Հարգելի՛ փաստաբաններ,

«Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամը 13.11.2026թ. ժամը 10:00-13:00-ը ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց «Էլեկտրոնային արդարադատություն եվ էլեկտրոնային կառավարման միասնական համակարգը քաղաքացիական գործերով» թեմայով:

 Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն առկա տարբերակով:

  • Դասընթացը կվարի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր, ԵՊՀ դասախոս Գոհար Գրիգորյանը:
  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 13.11.2026թ․ ժամը 09:00-ն պատասխան նամակ ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը:
  • Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:

 

 


Բեռնել

Վերադառնալ