ՀՀ Փաստաբանների Պալատ

Վերապատրաստման դասընթաց մարզաբնակ փաստաբանների համար «Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատումը նոտարի կողմից (նոտարիատ)» թեմայով

10.11.2026 16:55

        Հարգելի՛ փաստաբաններ,

       12.11.2026թ. ժամը 11:00-13:00-ն ՀՀ փաստաբանների պալատը, մարզաբնակ փաստաբանների համար, հեռավար եղանակով, կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց «Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատումը նոտարի կողմից (նոտարիատ)» թեմայով:

       Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն հեռավար տարբերակով:

      Ուշադրություն․ Հաշվի առնելով հեռավար եղանակով դասընթացներին մասնակցել ցանկացողների թվաքանակը և Google meet      հավելվածի միջոցով դասընթացի կազմակերպման ծանրաբեռնվածությունը, հեռավար եղանակով դասընթացին կարող են մասնակցել առաջին 100 գրանցվողները:

  • Դասընթացը կվարի նոտար Իռեն Սարգսյանը,
  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 11.11.2026թ․ ժամը 18:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected]  էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման,  Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը, բնակության հասցեն,
  • 11․11․2026թ․ ժամը 18:00-ից հետո, առանց դասընթացի թեմայի, անվան, ազգանվան, արտոնագրի համարի, բնակության հասցեի նշման գրանցումները չեն հաշվարկվելու,
  • դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:

Ուշադրություն. Հեռավար դասընթացի  մասնակցության հրավերը կստանաք ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո մինչև 10․11․2026 թվականը ժամը 17:00-ն:


Բեռնել

Վերադառնալ