Վերապատրաստման հեռավար դասընթաց «Կորպորատիվ տիպի իրավաբանական անձանց կողմից կնքվող գործարքների առանձնահատկությունները» թեմայով
06.11.2026 18:59Հարգելի՛ փաստաբաններ,
10.11.2026թ. ժամը 18:30-20:30-ին ՀՀ փաստաբանների պալատը, կազմակերպելու է վերապատրաստման հեռավար դասընթաց «Կորպորատիվ տիպի իրավաբանական անձանց կողմից կնքվող գործարքների առանձնահատկությունները» թեմայով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը կայանալու է միայն հեռավար տարբերակով:
Ուշադրություն․ Հաշվի առնելով հեռավար եղանակով դասընթացներին մասնակցել ցանկացողների թվաքանակը և Google meet հավելվածի միջոցով դասընթացի կազմակերպման ծանրաբեռնվածությունը, հեռավար եղանակով դասընթացին կարող են մասնակցել առաջին 100 գրանցվողները:
- Դասընթացը կվարի փաստաբան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի դասախոս, ի․գ․թ․ Կարեն Մելիքսեթյանը:
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 09.10.2026թ․ ժամը 17:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը:
- 09․11․2026թ․ ժամը 17:00-ից հետո, առանց դասընթացի թեմայի, անվան, ազգանվան, արտոնագրի համարի նշման գրանցումները չեն հաշվարկվելու,
- Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Ուշադրություն. Հեռավար դասընթացի մասնակցության հրավերը կստանաք ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո մինչև 10․11․2026 թվականը ժամը 17:00-ն:
Բեռնել
Վերադառնալ






















