Վերապատրաստման հեռավար դասընթաց «Սնանկության մասին ՀՀ օրենքի առանձնահատկությունները և հետագա փոփոխությունները» թեմայով
27.10.2026 14:17Հարգելի՛ փաստաբաններ,
28.10.2026թ. ժամը 16:00-18:00-ին ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀ մարզերում բնակվող փաստաբանների համար, կազմակերպելու է վերապատրաստման հեռավար դասընթաց «Սնանկության մասին ՀՀ օրենքի առանձնահատկությունները և հետագա փոփոխությունները» թեմայով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն հեռավար տարբերակով:
- Դասընթացը կվարի փաստաբան, սնանկության գործերով կառավարիչ Մակար Եղիազարյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 28.10.2026թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը,արտոնագրի համարը, մարզը որտեղ գործունեություն եք իրականացնում կամ հասցեն:
- Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Բեռնել
Վերադառնալ






















