Հարգանքի տուրք՝ ի հիշատակ փաստաբան Մաի Հակոբյանի 44-օրյա պատերազմում նահատակված որդու
16.10.2026 11:10
Հարգելի փաստաբաններ,
Հայրենիքի պաշտպանության համար` փաստաբանների ընտանիքների զոհված անդամների հիշատակը հարգելու նպատակով, 2026 թվականի հոկտեմբերի 17-ին ժամը 11:00-ին ՀՀ փաստաբանների պալատը կազմակերպում է այցելություն փաստաբան Մաի Հակոբյանի որդու՝ Հրաչիկ Ավետիսյանի շիրիմին (Եռաբլուր):
ՀՀ փաստաբանների պալատը հիշատակի օրվան մասնակցելու ցանկություն ունեցող անձանց համար կազմակերպում է տեղափոխում դեպի Եռաբլուր:
Մեկնումը ՀՀ փաստաբանների պալատի շենքից, հոկտեմբերի 17-ին, ժամը 10:30-ին (ք.Երևան, Զաքյան 7-2):
Հիշատակի օրվան մասնակցելու համար խնդրում ենք արձագանքել մինչև 2026 թվականի հոկտեմբերի 16-ը` ժամը 18:00-ն զանգահարելով՝ (010) 600 701, (010) 600 704 հեռախոսահամարներին:
Բեռնել
Վերադառնալ






















