Վերապատրաստման դասընթաց «Հաշտարարության էությունը․պարտադիր հաշտարարությունը ՀՀ-ում» թեմայով
14.10.2026 14:49Հարգելի՛ փաստաբաններ,
15.10.2026թ. ժամը 18:30-21:30-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի է ունենալու վերապատրաստման դասընթաց «Հաշտարարության էությունը․պարտադիր հաշտարարությունը ՀՀ-ում» թեմայով:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ մարզերում և ՀՀ-ից դուրս բնակվող փաստաբանները, հրավիրված դասընթացին կարող են մասնակցել նաև հեռավար եղանակով, որի մասին գրանցման վերաբերյալ Ձեր նամակում պարտադիր անհրաժեշտ է նշել՝ Ձեր անունը, ազգանունը, արտոնագրի համարը, դասընթացի թեման և մասնակցության ձևաչափը։
Ուշադրություն․ Հաշվի առնելով հեռավար եղանակով դասընթացներին մասնակցել ցանկացողների թվաքանակը և Google meet հավելվածի միջոցով դասընթացի կազմակերպման ծանրաբեռնվածությունը, հեռավար եղանակով դասընթացին կարող են մասնակցել գրանցված առաջին 100 անձինք:
- Դասընթացը կվարեն փաստաբան, հաշտարարների պալատի նախագահ, հաշտարար Գայանե Դեմիրչյանը և փաստաբան, հաշտարար Անի Համբարձումյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 15.10.2026թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը, արտոնագրի համարը և դասընթացի ձևաչափը,
- 15․10․2026թ․ ժամը 12:00-ից հետո և առանց դասընթացի թեմայի, անվան, ազգանվան, արտոնագրի համարի, դասընթացի ձևաչափի նշման, դասընթացին հեռավար մասնակցության համար գրանցումները չեն հաշվարկվելու,
- Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Բեռնել
Վերադառնալ






















