Հայտարարություն Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում Մարզային համակարգողների 2026 թվականի ընտրությունների քվեաթերթիկների տպագրության մասին
18.09.2026 20:05
Հարգելի՛ փաստաբաններ,
18.09.2026թ., ժամը 19:00-ից սկսած, ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքում (ք. Երևան, Զաքիյան փողոց 7-2, 4-րդ հարկ) տեղի ունեցավ Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում մարզային համակարգողների 2026 թվականի ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը:
Տպագրվել են.
● Արարատի մարզ՝ 67 հատ քվեաթերթիկ (65 հատ` ըստ ընտրողների ցուցակի` 15.09.2026թ. դրությամբ և 2 հատ` ընտրողների ցուցակի երեք տոկոս ավել չափով),
● Արմավիրի մարզ՝ 75 հատ քվեաթերթիկ (72 հատ` ըստ ընտրողների ցուցակի` 15.09.2026թ. դրությամբ և 3 հատ` ընտրողների ցուցակի երեք տոկոս ավել չափով),
● Լոռու մարզ՝ 95 հատ քվեաթերթիկ (92 հատ` ըստ ընտրողների ցուցակի` 15.09.2026թ. դրությամբ և 3 հատ` ընտրողների ցուցակի երեք տոկոս ավել չափով),
● Կոտայքի մարզ՝ 90 հատ քվեաթերթիկ (87 հատ` ըստ ընտրողների ցուցակի` 15.09.2026թ. դրությամբ և 3 հատ` ընտրողների ցուցակի երեք տոկոս ավել չափով),
● Շիրակի մարզ՝ 77 հատ քվեաթերթիկ (74 հատ` ըստ ընտրողների ցուցակի` 15.09.2026թ. դրությամբ և 3 հատ` ընտրողների ցուցակի երեք տոկոս ավել չափով),
● Սյունիքի մարզ՝ 46 հատ քվեաթերթիկ (44 հատ` ըստ ընտրողների ցուցակի` 15.09.2026թ. դրությամբ և 2 հատ` ընտրողների ցուցակի երեք տոկոս ավել չափով),
● Վայոց Ձորի մարզ՝ 13 հատ քվեաթերթիկ (12 հատ` ըստ ընտրողների ցուցակի` 15.09.2026թ. դրությամբ և 1 հատ` ընտրողների ցուցակի երեք տոկոս ավել չափով),
● Տավուշի մարզ՝ 34 հատ քվեաթերթիկ (33 հատ` ըստ ընտրողների ցուցակի` 15.09.2026թ. դրությամբ և 1 հատ` ընտրողների ցուցակի երեք տոկոս ավել չափով):
Տպագրված քվեաթերթիկները կնքվել են Հաշվիչ հանձնաժողովի կնիքով, փաթեթավորվել են պարկերում և Հաշվիչ հանձնաժողովի կնիքի ու ընտրողների ցուցակների հետ միաժամանակ տեղադրվել են չհրկիզվող պահարանում, որը պատշաճ կարգով կնքված կապարակնիքով փակվել է:
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի մարզային հաշվիչ հանձնաժողով
Բեռնել
Վերադառնալ






















