Վերապատրաստման դասընթաց «ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները վարչական գործերով» թեմայով
18.09.2026 15:17Հարգելի՛ փաստաբաններ,
«Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամը, 24.09.2026թ.-ին ժամը 10:00-13:00-ն, ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց՝ «ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները վարչական գործերով» թեմայով:
Միաժամանակ հայտնում ենք, որ հրավիրված դասընթացին կարող եք մասնակցել նաև հեռավար եղանակով, որի մասին պարտադիր անհրաժեշտ է նշել գրանցման վերաբերյալ Ձեր նամակում։
- Դասընթացը կվարի ՀՀ փաստաբանական ակադեմիայի դասախոս Նարինե Մանասյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 22.09.2026թ․ ժամը 18:00-ն պատասխան նամակ ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը, դասընթացի ձևաչափը,
- Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Ուշադրություն. Հեռավար դասընթացը կանցկացվի Google meet հավելվածի միջոցով, որի մասնակցության հրավերը կստանաք Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո:
Միաժամանակ խնդրում ենք հարթակին միանալիս նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը՝ Ձեր մասնակցությունը հաշվառելու և հարթակում շփվելու համար:
Բեռնել
Վերադառնալ






















