Մարզային համակարգողների ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող մարզերի փաստաբանների ցուցակները
15.09.2026 15:55
Հարգելի՛ փաստաբաններ,
Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում տեղի ունենալիք մարզային համակարգողների ընտրություններին ընդառաջ ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր դեպարտամենտն ամբողջացրել և խմբագրել է նշված մարզերում գործունեություն իրականացնող փաստաբանների ցուցակները (ընտրողների ցուցակներ): Ցուցակները՝ ըստ մարզերի, ներկայացվում է ստորև.
Արարատի մարզի փաստաբանների ցուցակ,
Արմավիրի մարզի փաստաբանների ցուցակ,
Լոռու մարզի փաստաբանների ցուցակ,
Կոտայքի մարզի փաստաբանների ցուցակ,
Շիրակի մարզի փաստաբանների ցուցակ,
Սյունիքի մարզի փաստաբանների ցուցակ,
Վայոց ձորի մարզի փաստաբանների ցուցակ,
Տավուշի մարզի փաստաբանների ցուցակ
Խնդրում ենք նախապես ուսումնասիրել ցուցակները և դրանցում անճշտություն լինելու դեպքում ամենաուշը ընտրություններից մեկ աշխատանքային օր առաջ դիմել ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր դեպարտամենտ՝ անճշտությունը շտկելու համար։
Հիշեցնենք, որ մարզի փաստաբանների ցուցակում հաշվառվում են այն փաստաբանները, որոնք՝
ա) հաշվառված են և գործունեություն են իրականացնում տվյալ մարզում, կամ
բ) հաշվառված չեն տվյալ մարզում, սակայն մշտական հիմունքներով գործունեություն են իրականացնում տվյալ մարզում:
Պալատի ընդհանուր դեպարտամենտը մարզի փաստաբանների ցուցակը կազմելիս հիմք է ընդունում փաստաբանի անձնական գործում նշված հասցեն, բացառությամբ այն դեպքի, երբ՝ տվյալ փաստաբանը կամ մարզային համակարգողը ներկայացրել է դիմում և տվյալ փաստաբանի այլ հասցեի մասին ապացույցներ:
Ստորև մարզային համակարգողների ընտրությունների անցկացման վայրը և ժամանակը՝ ըստ մարզերի.
|
մարզ |
ժամանակ |
վայր |
|
Արարատի մարզ |
26.09.2026թ. ժամը 10:00-ից 11:00 |
ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փող., 60շ. |
|
Արմավիրի մարզ |
25.09.2026թ. ժամը 10:30-ից 11:30 |
ք. Արմավիր, Հանրապետության 28 |
|
Լոռու մարզ |
22.09.2026թ. ժամը 12:00-ից 13:00 |
ք. Վանաձոր, Մյասնիկյան 6շ., 37 տարածք |
|
Կոտայքի մարզ |
25.09.2026թ. ժամը 17:00-ից 18:00 |
ք. Աբովյան, Երիտասարդական փող. 5/3 |
|
Շիրակի մարզ |
22.09.2026թ. ժամը 16:00-ից 17:00 |
ք. Գյումրի, Անկախության հրապարակ 9 |
|
Սյունիքի մարզ |
26.09.2026թ. ժամը 17:00-ից 18:00 |
ք. Կապան, Ա. Մանուկյան 1ա շենք, 19 |
|
Վայոց ձորի մարզ |
26.09.2026թ. ժամը 13:00-ից 13:30 |
ք. Եղեգնաձոր, Անդրանիկի փող․ 12/4 |
|
Տավուշի մարզ |
24.09.2026թ. ժամը 16:00-ից 17:00 |
ք. Իջևան, Անկախության փ., 3/28 |
ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր դեպարտամենտ
Բեռնել
Վերադառնալ






















