Վերապատրաստման դասընթաց «Վարքագծի մասնագիտական էթիկա (դեոնթոլոգիա), փաստաբան-վստահորդ հարաբերություններ» թեմայով
11.09.2026 17:24Հարգելի՛ փաստաբաններ,
14.09.2026թ. ժամը 10:00-13:00-ին ՀՀ փաստաբանների պալատը կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց «Փաստաբանի վարքագծի մասնագիտական էթիկա (դեոնթոլոգիա): Փաստաբան-վստահորդ հարաբերություններ» թեմայով:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ մարզերում և ՀՀ-ից դուրս բնակվող փաստաբանները, հրավիրված դասընթացին կարող են մասնակցել նաև հեռավար եղանակով, որի մասին գրանցման վերաբերյալ Ձեր նամակում պարտադիր անհրաժեշտ է նշել՝ Ձեր անունը, ազգանունը, արտոնագրի համարը, դասընթացի թեման և մասնակցության ձևաչափը։
Ուշադրություն․ Հաշվի առնելով հեռավար եղանակով դասընթացներին մասնակցել ցանկացողների թվաքանակը և Google meet հավելվածի միջոցով դասընթացի կազմակերպման ծանրաբեռնվածությունը, հեռավար եղանակով դասընթացին կարող են մասնակցել առաջին 100 գրանցվողները:
- Դասընթացը կվարի ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Մարինե Ֆարմանյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 12.09.2026թ․ ժամը 18:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը,արտոնագրի համարը, բնակության հասցեն:
- 12․09․2026թ․ ժամը 18:00-ից հետո և առանց դասընթացի թեմայի, անվան, ազգանվան, արտոնագրի համարի, ձևաչափի նշման, հեռավար մասնակցության գրանցումները չեն հաշվարկվելու,
- Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Բեռնել
Վերադառնալ






















