Վերապատրաստման դասընթաց «Կորպորատիվ տիպի իրավաբանական անձանց կողմից քննվող գործարքների առանձնահատկությունները» թեմայով
14.07.2026 13:56Հարգելի՛ փաստաբաններ,
15.07.2026թ. ժամը 18:30-21:30-ին ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀ փաստաբանական ակադեմիայի հետ համատեղ, ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց «Կորպորատիվ տիպի իրավաբանական անձանց կողմից քննվող գործարքների առանձնահատկությունները» թեմայով:
Միաժամանակ հայտնում ենք, որ հրավիրված դասընթացին կարող եք մասնակցել նաև հեռավար եղանակով, որի մասին պարտադիր անհրաժեշտ է նշել գրանցման վերաբերյալ Ձեր նամակում։
Ուշադրություն․ Հաշվի առնելով հեռավար եղանակով դասընթացներին մասնակցել ցանկացողների թվաքանակը և Google meet հավելվածի միջոցով դասընթացի կազմակերպման ծանրաբեռնվածությունը, հեռավար եղանակով դասընթացին կարող են մասնակցել առաջին 100 գրանցվողները:
- Դասընթացը կվարի փաստաբան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի դասախոս, ի․գ․թ․ Կարեն Մելիքսեթյանը:
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 15.07.2026թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը, դասընթացին մասնակցելու ձևաչափը: Նշված պայմանների չպահպանումը հանգեցնելու է մասնակցության հայտի չդիտարկամանը:
- Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Ուշադրություն. Հեռավար դասընթացի մասնակցության հրավերը կստանաք ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո մինչև 15․07․2026 թվականը ժամը 17:30-ը:
Բեռնել
Վերադառնալ






















