Հանրային պաշտպանների համար կազմակերպվել է «Հոգեբանական պատրաստվածություն և արդյունավետ հաղորդակցություն» թեմայով դասընթաց
13.07.2026 14:53
2026 թվականի հուլիսի 11-ին և 12-ին հանրային պաշտպանների համար կազմակերպվել է վերապատրաստման երկօրյա դասընթաց «Հոգեբանական պատրաստվածություն և արդյունավետ հաղորդակցություն» թեմայով:
Ներկա են եղել նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցը և ՄԱԶԾ Սահմանադրական բարեփոխումների ծրագրի համակարգող Լառա Պետրոսյանը:
Դասընթացը վարել է ՄԱԶԾ փորձագետ Դավիթ Գևորգյանը:
Դասընթացի շրջանակներում հանրային պաշտպաններին ներկայացվել է նաև սթրեսի կառավարման հուզական և կոգնիտիվ, ինքնակարգավորման ֆիզիոլոգիական տեխնիկաներ և ռազմավարություններ:
Հանրային պաշտպանների համար վերապատրաստումն իրականացվել է ՀՀ փաստաբանների պալատի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի հետ համագործակցության շրջանակներում:

Բեռնել
Վերադառնալ






















