Վերապատրաստման դասընթաց «Արդյունավետ հաղորդակցության ռազմավարություն և ժամանակակից գործիքների կիրառում» թեմայով
11.07.2026 09:49Հարգելի՛ փաստաբաններ,
Փաստաբանների պալատը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի (UNDP) հայաստանյան ներկայուցուցչության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում մշակել է փաստաբանների համար ձևավորված հատուկ վերապատրաստման դասընթաց՝ Արդյունավետ ռազմավարական հաղորդակցության գործիքների կիրառման վերաբերյալ:
Դասընթացը կայանալու է 2026 թվականի հուլիսի 18‑ին (շաբաթ օր) ժամը 10:00-ից 18:00-ն, «Վուդոս կենտրոն» սրահ Բ-ում, հասցեն՝ Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, Ազատության փողոց, 2-րդ գիծ:
Դասընթացին կբանախոսեն ռազմավարական հաղորդակցության, բրենդինգի և մարկետինգի մասնագետներ Տիգրան Գևորգյանը, Հովհաննես Մարգարյանը և Հայկ Սիմոնյանը:
Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 12 (տասներկու) ակադեմիական ժամ:
Հաշվի առնելով դասընթացի տևողությունը՝ դրա ընթացքում կապահովվի ճաշի և սուրճի հյուրասիրություն:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է հետադարձ հաղորդագրությամբ գրանցվել [email protected] էլ․ փոստին ուղարկելով գրանցման վերաբերյալ հաղորդագրություն՝ պարտադիր նշելով Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը:
Հաշվի առնելով տեղերի քանակը՝ դասընթացին մասնակցելու հնարավորություն կունենան առաջին 50 գրանցված մասնակիցները:
Կից ներկայացնում ենք դասընթացի օրակարգը:
Բեռնել
Վերադառնալ






















