ՀՀ Փաստաբանների Պալատ

Վերապատրաստման դասընթաց «Հաճախ հանդիպող հարկային իրավախախտումներ․ վարչական և քրեական պատասխանատվությունների տարանջատում» թեմայով

16.06.2026 12:09

Հարգելի՛ փաստաբաններ,

17.06.2026թ. ժամը 18:30-21:30-ին ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀ փաստաբանական ակադեմիայի հետ համատեղ, ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց «Հաճախ հանդիպող հարկային իրավախախտումներ․ վարչական և քրեական պատասխանատվությունների տարանջատում» թեմայով:

Միաժամանակ հայտնում ենք, որ հրավիրված դասընթացին կարող եք մասնակցել նաև հեռավար եղանակով, որի մասին պարտադիր անհրաժեշտ է   նշել գրանցման վերաբերյալ Ձեր նամակում։

Ուշադրություն․ Հաշվի առնելով հեռավար եղանակով դասընթացներին մասնակցել ցանկացողների թվաքանակը և Google meet հավելվածի միջոցով դասընթացի կազմակերպման ծանրաբեռնվածությունը, հեռավար եղանակով դասընթացին կարող են մասնակցել առաջին 100 գրանցվողները:

  • Դասընթացը կվարի փաստաբան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Դավիթ Բակլաչյանը,
  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 17.06.2026թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման,  Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
  • 17․06․2026թ․ ժամը 12:00-ից հետո և առանց դասընթացի թեմայի, անվան, ազգանվան, արտոնագրի համարի նշման, գրանցումները չեն հաշվարկվելու,
  • Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:

 

Ուշադրություն. Հեռավար դասընթացը կանցկացվի Google meet հավելվածի միջոցով, որի մասնակցության հրավերը կստանաք ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո մինչև 17․06․2026 թ․-ը ժամը 17:30-ը:

Միաժամանակ խնդրում ենք հարթակին միանալիս նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը՝ Ձեր մասնակցությունը հաշվառելու և հարթակում շփվելու համար:



Բեռնել

Վերադառնալ