ՀՀ Փաստաբանների Պալատ

Սեմինար` «Դատա-փաստաթղթաբանական փորձաքննությունների շրջանակներում լուծվող հարցերը, հետազոտելի և համեմատական օբյեկտները, եզրակացության գնահատումը թեմայով:

15.03.2011 12:35

Հարգելի փաստաբաններ,

 

ՀՀ փաստաբանների պալատը հրավիրում է մասնակցելու «Դատա-փաստաթղթաբանական փորձաքննությունների շրջանակներում լուծվող հարցերը, հետազոտելի և համեմատական օբյեկտները, եզրակացության գնահատումը» թեմայով սեմինարի:

 

Սեմինարը կվարի Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի տեղակալ Յուրի Ավետիսյանը:

 

Սեմինարը տեղի կունենա 2011թ. մարտի 23-ին ժամը 18.30-ին:

Լրացուցիչ տեղեկությունների և դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել ՀՀ փաստաբանների պալատ հետևյալ հեռախոսահամարներով` 56-07-76 և կամ պատասխան նամակ ուղարկել [email protected] Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլ. հասցեին: Հանդիպման համար կարող եք գրանցվել մինչև 2011թ. մարտի 23-ը ներառյալ:

Տեղերը սահմանափակ են (25 փաստաբան). դասընթացներին կհրավիրվեն ըստ գրանցման առաջնահերթության:

Խնդրում ենք գրանցվել միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ անպայման կմասնակցեք:



Բեռնել

Վերադառնալ