ՀՀ Փաստաբանների Պալատ

Որակավորման հանձնաժողովն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի որակավորման քննությունների գրավոր փուլի արդյունքները

10.06.2026 15:42

Որակավորման հանձնաժողովն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի որակավորման քննությունների գրավոր փուլի արդյունքները

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը 10.06.2026 թվականին ամփոփել է «Փաստաբանության մասին» օրենքի 45.11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում  և «Փաստաբանության մասին» օրենքի 45.11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձանց որակավորման քննությունների առաջին (գրավոր) փուլի արդյունքները՝ ըստ ծածկագրերի:

«Փաստաբանության մասին» օրենքի 45.11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված անձանցից գրավոր քննություններին մասնակցել է ընդհանուր 146 հավակնորդ, որոնցից գրավոր փուլը չի հանձնել 16 հավակնորդ:

«Փաստաբանության մասին» օրենքի 45.11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձանցից գրավոր քննություններին մասնակցել է ընդհանուր 2 հավակնորդ, որոնցից ոչ մեկը գրավոր փուլը չի հանձնել:

2026թ. հունիսի 10-ին ժամը 17:30-ին ք.Երևան, Զաքյան 7-2 հասցեում գտնվող ՀՀ փաստաբանների պալատի շենքի 4-րդ հարկի մեծ դահլիճում բացվելու են կնքված արկղերը՝ քննական աշխատանքների նույնականացման նպատակով:

 

Բեռնել Հանձնաժողովի  որոշումները

Որոշում 3/1-Ա

Որոշում 3/2-Ա

 

Բեռնել «Փաստաբանության մասին» օրենքի 45.11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված անձանց   Քաղաքացիաիրավական ուղղվածության աշխատանքների հեղինակների ցանկը

Բեռնել «Փաստաբանության մասին» օրենքի 45.11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված անձանց Քրեաիրավական ուղղվածության աշխատանքների հեղինակների ցանկը

Բեռնել «Փաստաբանության մասին» օրենքի 45.11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում  նշված անձի   Քրեաիրավական ուղղվածության աշխատանքի հեղինակի ծածկագիրը



Բեռնել

Վերադառնալ