ՀՀ Փաստաբանների Պալատ

Վերապատրաստման դասընթաց «Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների պաշտպանությունը» թեմայով

27.05.2026 17:05

    Հարգելի՛ փաստաբաններ,

29.05.2026թ. ժամը 18:30-21:30-ը ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպելու է վերապատրաստման  դասընթաց «Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների պաշտպանությունը» թեմայով: 

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ մարզերում գործունեություն իրականացնող և բնակվող փաստաբանները, ինչպես նաև այն փաստաբանները, ովքեր բնակվում են ՀՀ սահմաններից դուրս, հրավիրված դասընթացին կարող են մասնակցել նաև հեռավար եղանակով, որի մասին գրանցման վերաբերյալ Ձեր նամակում պարտադիր անհրաժեշտ է նշել՝ գտնվելու /գործունեության/ վայրը և դասընթացի ձևաչափը։        

  • Դասընթացը կվարի փաստաբան, հաշտարար Վանիկ Մարգարյանը,
  • Դասընթացին հեռավար մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 29.05.2026թ․ ժամը 09:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման,  Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը, դասընթացին մասնակցելու ձևաչափը և գտնվելու վայրը:
  • Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ

 

Ուշադրություն. Հեռավար դասընթացը կանցկացվի Google meet հավելվածի միջոցով, որի մասնակցության հրավերը կստանաք ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո մինչև 29052026 թվականը ժամը 17:30-ը:

Միաժամանակ խնդրում ենք հարթակին միանալիս նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը՝ Ձեր մասնակցությունը հաշվառելու և հարթակում շփվելու համար:

Տեղեկացնում ենք նաև, որ հաշվի առնելով հեռավար եղանակով դասընթացներին մասնակցել ցանկացողների թվաքանակը և Google meet հավելվածի միջոցով դասընթացի կազմակերպման ծանրաբեռնվածությունը, հեռավար եղանակով դասընթացին կարող են մասնակցել առաջին 100 գրանցվողները:



Բեռնել

Վերադառնալ