ՀՀ Փաստաբանների Պալատ

Ֆրանսիայի և Վրաստանի փաստաբաններն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ և Հայաստանի պատմության թանգարան

28.04.2026 13:49

Ֆրանսիայի և Վրաստանի փաստաբաններն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ և Հայաստանի պատմության թանգարան
Հայաստան կատարած այցի շրջանակներում 2026 թվականի ապրիլի 26-ին Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի փաստաբանները, Օ դը Սեն քաղաքի փաստաբանական միության նախագահ Մարի Պասկալ Պիոն, Վալանս քաղաքի փաստաբանական միության նախագահ Ֆիլիպպ Տատիգիանը և իրենց գլխավորած պատվիրակությունների անդամները, Վրաստանի փաստաբանական միության նախագահ Իրակլի Կանդաշվիլին հայ գործընկերների ուղեկցությամբ այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ և Հայաստանի պատմության թանգարան:
 
Նշենք, որ միջազգային գորընկերները Հայաստան էին այցելել ՀՀ փաստաբանների պալատի կողմից կազմակերպված «Ապագայի փաստաբանությունը․ զարգացման տեսլականը և մարտահրավերները» համաժողովին և փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
 


Բեռնել

Վերադառնալ